Արյան պաշարներն ամբողջ ՀՀ–ում բավարար են. Ավանեսյանը` դոնոր դառնալու հայտարարության մասին

Հանրապետությունում դոնորության նվազում կա, ինչը պայմանավորված է COVID-19-ով հիվանդացության աճի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում արյան պաշարները խստիվ հաշվառվում են ու բավարար քանակությամբ արյուն կա բոլոր դեպքերի համար։
Այս մասին Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ժամանակ առ ժամանակ ունենում ենք հայտարարություններ, որ մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան։ Պայմանավորված վերջին շրջանում քովիդով հիվանդացության աճի հետ, մենք դոնորության նվազում ունենք։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը քաղաքացիներին, որոնք համապատասխանում են չափանիշներին, կարող են մոտենալ և արյուն հանձնել»,– նշեց Ավանեսյանը։

Նա շեշտեց, որ արյան պաշարների հետ կապված իրենք խնդիր չունեն, դրանք համալրված են ու պարբերաբար համալրվում են։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին արյան դոնորներ են պետք
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն էր տարածել, համաձայն որի` շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։