ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է այդ պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։
«Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով»,– գրում է նա` շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, նախարարներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար։
Նշենք, որ Լուսինե Մարիտիրոսյանը ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատանքի է անցել դեռևս նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք։ Այնուհետև աշխատել է նաև Հովհաննես Մանուկյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանի Ռուստամ Բադասյանի ու Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ։