Ամեն ինչ փոխվում է, բացի մատակարարներից. ըստ Քոչարյանի՝ կոռուպցիան բանակում չի վերացել

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զինվորական վերնախավի համար գայթակղիչ է ՊՆ ոլորտի գնումներին մասնակցելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Կոռուպցիա բանակում այսօր էլ կա, բայց՝ թաքնված։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ.–ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Մեկ անձից գնումները 40 տոկոսի են հասնում. ընդդիմությունը դրանում կոռուպցիա է նկատում
«Մեր քննարկումների ժամանակ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Բրուտյանը մի լավ միտք հայտնեց` ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը։ Շատ հետաքրքիր բան է ասում։ Խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով»,– ասաց Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ զինվորական վերնախավի համար ինչ–որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել ՊՆ ոլորտի գնումներին մասնակցելը։ Արդյունքում` շատ գեներալներ հարստացան ու վարկաբեկվեցին։
«Իմ ընկերն է, կոռուպցիայի հետ կապ չունի». ՔՊ-ական պատգամավորն աջակցում է Տոնոյանին
«Անընդհատ խոսում ենք Վահագնի թաղամասից, Սևանից, տենց էլ պարզ չի` էդ ֆրանսիացին որտեղից եկավ, էդ ամեն մի քարի մեջ զինվորի ճակատագիրն ինչի մտավ։ Այսինքն` կոռուպցիան պետք է բանակում ընդհանրապես չլինի։ Այսօր կա, թաքնված է»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց, որ կոռուպցիան միայն փող տալ-առնելը չէ։ Դրա ամենավտանգավոր դրսևորում, նրա դիտարկմամբ, հովանավորչությունն է։