Ալեքսիսի հետ ամեն օրը յուրահատուկ է. Սերենա Ուիլյամսի գրառումն ամուսնության օրվա առթիվ

Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են 2017 թվականի նոյեմբերի 17-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը նշում են ամուսնության 4-րդ տարեդարձը։ Սերենան Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է Ալեքսիսի և իրենց դստեր` Օլիմպիայի հետ։
«Չորս տարի է անցել այն առանձնահատուկ օրվանից։ Մնացել են բազմաթիվ հաճելի հիշողություններ։ Ես այնքան ուրախ օրեր եմ անցկացրել այս ընթացքում։ Ալեքսիսի հետ ամեն օրն առանձնահատուկ է»,– հրապարակմանը կից գրել է թենիսիստուհին։
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են 2017 թվականի նոյեմբերի 17-ին։ Հարսանիքը կայացել է Ալեքսիսի դստեր ծննդյան օրվանից 11 շաբաթ անց։
Սերենա Ուիլյամսը դստեր հետ կերպարանափոխվել է, Օհանյանը՝ հիացել