Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում հզոր փոթորիկ է մոլեգնում։ Ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհվել է 1 մարդ, ավերվել են ճանապարհներ, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։
Նահանգում զանգվածային տարհանում է տեղի ունենում։ Կանադայի խոշորագույն նավահանգիստը Վանկուվերում հեղեղվել է։
Ջրհեղեղն ավերել է ավտոմայրուղիները և առանց էլեկտրականության թողել տասնյակ հազարավոր մարդկանց ոչ միայն Կանադայում, այլև ԱՄՆ-ում: