«Ոչ մի կողմնակի ազդեցություն»․ Գինցբուրգը գնահատել է նազալային պատվաստանյութը

Պատվաստումը մնում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. SARS-CoV-2-ի դեմ նազալային պատվաստանյութի կիրառման դեպքում ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային-հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Նազալային պատվաստանյութի դեպքում այսօրվա դրությամբ ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատել», - ասել է նա:

Հոկտեմբերի կեսերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է Գամալեայի կենտրոնի մշակած Spray 08-Գամ-Կովիդ-Վակ-2021-ի կլինիկական հետազոտությունները:
Գինցբուրգը նաև նշել է, որ պատվաստման փոխարեն COVID-19-ի դեմ այդ դեղամիջոցի օգտագործման հարցը կորոշեն կլինիկական հետազոտություններով, այդ հարցը դեռ միանշանակ պատասխան չունի:
Մյասնիկովն անսպասելի խորհուրդ է տվել COVID-19-ի դեմ չպատվաստվածներին
Գիտնականի խոսքով՝ նազալային պատվաստանյութով պետք է պատվաստվել առավելագույնը կես տարին մեկ, հնարավոր է՝ ավելի հազվադեպ, բայց այդ հարցը դեռ պետք է ուսումնասիրվի:
Ծամոնի նման պատվաստանյութ, կենսաբանական հավելումներ. ռազմական գիտնականներն ընդդեմ COVID-ի
Պատվաստումը մնում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստվածների տոկոսը 0,03%-ից քիչ է, իսկ հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստված չեն: Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ում հայտնել էին SARS-CoV-2-ից մահացության և պատվաստումից հրաժարվելու կապի մասին։