ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
Ըստ կայքի` փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը:
Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Հավելենք, որ Sputnik Արմենիային չի հաջողվում ՊՆ–ի հետ կապ հաստատել վերջին լուրը ճշտելու համար։