Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիային

Շախմատ
Պարտիաները հաղթանակով ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։
Պարտիաները հաղթանակով ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը (Հովհաննիսյանը հաղթեց Մաքսիմ Լագարդին, Տեր սահակյանը` Ժյուլ Մուսարդին), Հայկ Մարտիրոսյանը ոչ–ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային:
Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր։
Կանանց հավաքականը 1,5։2,5 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն