Սահմանին հանգիստ է, սակայն ընդհանուր առմամբ ծայրահեղ լարված դրություն է. Փաշինյան

ՀՀ վարչապետը ընդգծում է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունն ու հայ ժողովուրդը վճռական են տրամադրված, և մենք հնարավոր բոլոր միջոցներով պահպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը։
ՀԱՊԿ–ը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը
Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակի կարգավորման կոչ է արել
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Շոյգուն զանգել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։