«Ռոսատոմը» քննարկում է ԳՊՄ-ի ներդրումները Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության մեջ․ Լիխաչով

«Ռոսատոմը» և «Գեոպրոմայնինգը» համագործակցում են Ռուսաստանում մի շարք նախագծերի շուրջ ու պատրաստ են Հայաստանի ապագա մետալուրգիական համալիրը նոր խոշոր կայանով ապահովել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. «Գեոպրոմայնինգը» քննարկում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում ռուսական կորպորացիայի հնարավոր ներդրումները: Տեղեկությունը Մեծամորի ԱԷԿ այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու
Ավելի վաղ ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն հայտնել էր Հայաստանում նոր կայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին։
Լիխաչովը հայտնել է նաև, որ «Ռոսատոմի» հետ արդեն համագործակցության ձևաչափի շուրջ բանակցություններ են ընթանում։
«Ռոսատոմը» Հայաստանին նախագծեր կառաջարկի վտանգավոր քիմիական նյութերը վնասազերծելու համար
«Գիտենք, որ պարոն Տրոցենկոն, այստեղ այսպես ասած, խարիսխ է գցել։ Նա արժանի հեղինակություն է վայելում երկրի բիզնեսի և իշխանության կողմից։ Նրա կողմից էլեկտրաէներգիայի նոր աղբյուրների հարցում կա՝ հաշվի առնելով Հայաստանում նրա նոր արդյունաբերական նախագծերը։ Մենք համագործակցում ենք ԳՊՄ-ի հետ Ռուսաստանում մի շարք նախագծերի, այդ թվում ՝ Հյուսիսային ծովային ուղու շուրջ: Պատրաստ ենք նաև այստեղ համագործակցել, այժմ քննարկումներ են ընթանում», - ասել է Լիխաչովը:
Նա ավելացրել է, որ այժմ քննարկվում է համատեղ ԳՊՄ-ի, «Ռոսատոմի» ու Հայաստանի կառավարության մասնակցությունն այս նախագծին՝ հաշվի առնելով բոլոր երեք կողմերի շահերը։