Փաշինյանը Բայդենի հրավերով կմասնակցի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` Երևանը կօգտվի գագաթնաժողովին մասնակցելու հրավերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավերը: Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա խոսել է նաև այն մասին` արդյոք գագաթնաժողովը կարող է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, թե ոչ։
«Հայաստանն այս ժողովրդավարական գագաթնաժողովը դիտարկում է որպես հանրապետությունում ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն։ Մենք այդ նպատակով կօգտվենք այդ գագաթնաժողովի մասնակցությունից»,– նշել է ԱԽՔ–ը։
Հայաստանը հրավիրված է, իսկ Թուրքիային ԱՄՆ-ն հանել է մասնակից երկրների ցանկից
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետությունների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու միջազգային վիրտուալ «Ժողովրդավարության գագաթնաժողովին», որը նախատեսված է դեկտեմբերի 9-10-ը:
Հանդիպմանը, որին պետությունների և կառավարությունների ղեկավարներից բացի, առաջարկվում է մասնակցել քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և բարերարներին, կքննարկվեն 3 գլխավոր թեմայի շուրջ ստանձնած պարտավորություններն ու նախաձեռնությունները՝ ավտորիտարիզմին դիմակայելը, կոռուպցիայի դեմ պայքարը և ժողովրդավարության նկատմամբ հարգանքի խթանումը:
ՀՀ–ի հետ հարաբերություններն առաջնահերթություն են․ ԱԺ խոսնակը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ