ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հնարավոր է՝ կքննարկի ստեղծված իրավիճակը. Նիկոլա դե Ռիվիեր

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը հայտնել է, որ կարող են քննարկել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպում դեռ չի նախատեսել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
«Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպում դեռ չի նախատեսել, օրակարգում ոչինչ չկա։ Բայց տեսնենք: Մենք կարող ենք քննարկել դա»,–ասել է դե Ռիվիերը։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։