Լիլիթ Մակունցը սահմանին ստեղծված իրավիճակի հարցով խոսել է Էնդրյու Շոֆերի հետ

ԱՄՆ–ում ՀՀ դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը։
Մակունցը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը:
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Դեսպանն ընդգծել է միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը: Ավելի վաղ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ԵԿՄ–ում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն. Սասուն Միքայելյանի հրամանն է
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։