Խորհրդարանը գերիների վերադարձի ու նրանց ճակատագրերի հարցով փակ նիստ կգումարի

Գերիների վերադարձ. Արխիվային լուսանկար
Ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Խորհրդարանն այսօր հերթական նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից ներկայացված առաջարկը` ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրները քննարկելու նպատակով ԱԺ փակ նիստ հրավիրելու մասին։
Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել. գերիների վերադարձն են պահանջում
Փակ նիստում խորհրդարանը կլսի իրավասու մարմինների ներկայացուցիչների մեկնաբանությունները` գերիների ու անհետ կորածների հարցով։
Առաջարկն ընդունվեց 61 կողմ ձայնով` միաձայն։
Նշենք, որ ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից։