ՀԱՊԿ–ը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը

ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սրացման վերաբերյալ Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ–ում ուշադիր հետևում են իրավիճակին։ Պաշտոնապես որևէ դիմում հայկական կողմից քարտուղարությունը չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա։
Պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունների դեմ. ԱԳՆ–ն դիմել է ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հայոց եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին զորավիգ լինել հայրենիքին
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։