ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Լոռու մարզի Տաշիր քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Նոյեմբերի 16-ին` ժամը 22:43-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կողբ և Հաղթանակ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: