Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետի տունը

Ոստիկանական ավտոմեքենա
Անհայտ անձը կամ անձինք գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից տրված ատրճանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի տունը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ, 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։
Հովհաննիսյանը Շենգավիթի ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։
Պայթյուն Գյումրիում. 18-ամյա երիտասարդը կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել
Կայքի տեղեկություններով` Հովհաննիսյանի տնից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։
Սարգիս Հովհաննիսյանը Շենգավիթ համայնքը ղեկավարել է 2007-2011 թվականներին։
Անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ հատվածում բարձր լարման տակ գտնվող կոնտակտային ցանց են գողացել