ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզում 37-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 15-ին։
Այդ օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:
Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած դեպքի փաստով: