Ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել. ԶԼՄ

ՀՀ զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է. Hraparak.am-ի տեղեկություններով` ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։
Տեղեկությունը ՊՆ-ի` կայքի աղբյուրներն են հաստատել, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։ Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։
Սյունիքում փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար. ԶԼՄ
Հավելենք, որ Sputnik Արմենիային նույնպես չի հաջողվում ՊՆ–ի հետ կապ հաստատել` մեր զինվորների գերեվարման լուրը ճշտելու համար։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երկու կողմն էլ կիրառում են բոլոր զինատեսակները, բացի օդուժից։
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հայկական կողմը նոյեմբերի 14–ին ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Թշնամին կիրառում է հրետանային միջոցներ: