Սիրուն Մինասը հրապարակել է 40 օրական դստեր լուսանկարները

Սիրուն Մինաս
Սիրունի էջի հետևորդները առողջություն, անհոգ մանկություն մաղթել փոքրիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասի դուստրը 40 օրական է դարձել։ Սիրունը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել եկեղեցուց, որտեղ մկրտել են փոքրիկին։ Կադրերում Սիրունը ամուսնու, որդու և նորածին դստեր հետ է։
Սիրունի էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու առողջություն, անհոգ մանկություն մաղթել փոքրիկին։
«Ի՜նչ համով տղա է». Սիրուն Մինասը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
Հիշեցնենք` Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը` Գաբրիելը, լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծնվելուց հետո արագ վերադարձավ իր բժշկական աշխատանքին և սկսեց հաղորդում վարել Հանրային հեռուստաընկերության եթերում։
Դուստրը ծնվեց այս տարվա հոկտեմբերի 5–ին։
Ինչպես է Սիրուն Մինասը նշել որդու առաջին տարեդարձը. լուսանկարներ և տեսանյութ