Քանյե Ուեսթի նմանակները շրջել են Նյու Յորքում. տեսանյութ

Քանյե Ուեսթ
Ակցիան նվիրվել է ռեփերի տասներորդ ալբոմի թողարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Մի խումբ երիտասարդներ, որոնք գրեթե չեն տարբերվում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, շրջել են Նյու Յորքում։ Տեղեկությունը հայտնում է California News Times-ը։
Երգչի նմանակներն իրենց ակցիան նվիրել են ռեփերի «Donda» ալբոմի թողարկմանը:
Քանյեի նմանակները շրջել են սև բաճկոններով ու մարմնագույն դիմակներով։
Նշենք, որ նրա ալբոմի դելյուքս տարբերակն արդեն հայտնվել է սթրիմինգային ծառայություններում։
Օգոստոսի 29-ին «Universal Music» ընկերությունը թողարկել է «Donda» ալբոմը, սակայն Ուեսթը հայտարարել է, որ թողարկումն իր հետ համաձայնեցված չի եղել։
«Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք». Քանյե Ուեսթը` Քիմի հետ հարաբերությունների մասին