Իրավապահները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 3 ահազանգ են ստացել, քննության են առել 1-ը

Գոռ Աբրահամյան
Մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա հրապարակումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը իրավապահները միայն մեկ ահազանգ են ստացել Տավուշի մարզի Իջևան համայնքից, որը վերաբերել է կրկնակի քվեարկություն կատարելու փորձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում։ Ըստ նրա`ահազանգի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Երկու ահազանգ ստացել են Կապան համայնքից մինչ քվեարկության մեկնարկը։ Դրանք, սակայն, ստուգողական գործողությունների արդյունքում չեն հաստատվել և թողնվել են անհետևանք:
Մյուս համայնքներից որևէ ահազանգ չի ստացվել ո՛չ քվեարկության ընթացքում, ո՛չ նախքան մեկնարկը։
Մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 47.40%-ը. ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքներում։ Կոտայքի մարզի Լորմոնտովո համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, Արզնի համայնքում` ավագանու անդամի ընտրություններ։
20086 ընտրողից քանիսն է քվե տվել Կապանի գործող համայնքապետին. ԿԸՀ–ն ամփոփել է արդյունքները