ՀԱՊԿ անդամ երկրների հատուկջոկատայինները զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում

Զորավարժություններ
Զորավարժությունները կազմակերպվել են համատեղ և օպերատիվ–մարտական միջոցառումների նախապատրաստման և անցկացման օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկջոկատայինների «Կոբալտ-2021» համատեղ զորավարժությունները կկայանան նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանի Ֆահրաբադ զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ և օպերատիվ–մարտական միջոցառումների նախապատրաստման և անցկացման օպերատիվությունը բարձրացնելն է։ Պրակտիկ գործողությունների ընթացքում ռուս զինծառայողները Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գործընկերների հետ համատեղ կմշակեն գրոհայինների ոչնչացմանն ուղղված գործողության պլանավորման եւ անցկացման հարցերը գործելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկջոկատայինների կազմում։
«Անքակտելի եղբայրություն – 2021». ՀԱՊԿ անդամ 6 երկրների զորավարժության նպատակը և միջոցները
Զորավարժությունների ակտիվ փուլի ժամանակ զինծառայողները հետախուզության տեխնիկական միջոցների և ուղղաթիռների կիրառմամբ գործողություններ կիրականացնեն գրոհայինների կողմից պայմանականորեն գրավված շենքի արգելափակման և գրոհի վերաբերյալ։
Հետախուզական–որոնողական գործողություններ անցկացնելով` զինծառայողները 20 մետր բարձրության վրա գտնվող Մի-8ՄՏՎ5-1 ուղղաթիռների կիրառմամբ պայմանական գրավված շրջանի և ԲՏՌ-80 զրահափոխադրիչների ու «Տիգր» զրահամեքենաների կիրառմամբ ցամաքային գրոհային խմբերի շրջապատում կիրականացնեն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: