Հանդիպում երբևէ չի եղել. Լևոն Քոչարյանը հերքում է հոր և Նիկոլ Փաշինյանի մասին լուրերը

Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին լուրեր են շրջանառվում սոցցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբևէ չեն հանդիպել։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը` անդրադառնալով սոցցանցերում տարածվող այն լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։
«Ինչքան էլ դժվար է պատկերացնել, որ սրան հավատացողներ կլինեն, այնուամենայնիվ հարկ եմ համարում ասել, որ նման հանդիպում երբևէ չի եղել, միջնորդների կամ որևէ այլ ձևով շփում չի եղել»,– նշել է Լևոն Քոչարյանը։
Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու. Քոչարյանը` Արցախի կարգավիճակի մասին
Նա ընդգծել է, որ նման միտք երբևէ չի եղել թե՛ պատերազմից (նկատի ունի 44-օրյա պատերազմը) առաջ, թե՛ դրանից հետո։
Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտոնից. պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը