Գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները. Փաշինյանը նշել է իշխանության նպատակը

Վարչապետը և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի-Sputnik ՀՀ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ, կարևորում է մասնավոր ընկերությունների հաջողությունները Այս մասին այսօր կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին
Հաղորդագրության համաձայն` Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա:

«Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին»,–ասվում է հանդիպման մասին իրազեկող հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: