Երևանի «Կիլիկիա» ավտոկայանի մոտ մարտական նռնակ է հայտնաբերվել

Ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացել են նռնակը վնասազերծել և այն տեղափոխել անվտանգ վայր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնական ավտոկայանի մոտ (ժողովրդին հայտնի որպես «Կիլիկիա») մարտական նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկաությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 15:15-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոկայանի կանգառում մարտական նռնակ կա:
Ուժեղացված հսկողություն Արարատի մարզում. մեքենաներից մեկում նռնակ է հայտնաբերվել
Մինչև կժամանեին ԱԻՆ փրկարարները, ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:
Ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացել են նռնակը վնասազերծել և այն տեղափոխել անվտանգ վայր:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն տուժածներ չեն եղել։