Էրդողանն առաջիկայում կայցելի Իրան. ԻԻՀ արտգործնախարար

Մևլութ Չավուշօղլուն էլ Իրանում հայտարարել է, որ քննարկել են Իրանի և Թուրքիայի հնարավոր համագործակցությունը` տարածաշրջանային «3+3» ձևաչափում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կայցելի Իրան։ Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում։
Ինչպես հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ Էրդողանի` Իրան կատարելիք այցի ընթացքում երկու երկրները վերջնական տեսքի կբերեն Թեհրանի և Անկարայի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզը։
Թեհրանի ու Բաքվի միջև տարաձայնությունները հարթվել են. Իրանը կողմ է «3+3» ձևաչափին
Մևլութ Չավուշօղլուն էլ ասել է, որ կողմերը քննարկել են Իրանի և Թուրքիայի հնարավոր համագործակցությունը տարածաշրջանային «3+3» ձևաչափում։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը:
«3+3»-ը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Հայաստանը դեռ որոշում չունի
Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: