Էրդողանի հայտարարությունից հետո Հունաստանում զորքերը բերվել են մարտական պատրաստվածության

Հունաստանի ԶՈւ
Մարտական պատրաստվածության մասին որոշումն ընդունվել է Հունաստանի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի շտաբների պետերի խորհրդակցության ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբեր -Sputnik. Հունաստանը երկրի զինված ուժերի ստորաբաժանումները բարձր մարտական պատրաստության է բերել։ Տեղեկությունը հայտնում է «ՄԿ» - ն։
Նշվում է, որ այս քայլն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե Թուրքիայի տարածքում միգրանտների հայտնվելու դեպքում Աթենքի համար խնդիրների կլինեն:
ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Հունաստանի իշխանություններն Անկարայի հաղորդագրությունն ընդունել են, որպես սրման սահմանային ճգնաժամի պատրաստակամություն:
Մարտական պատրաստվածության մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 12–ին կայացած Հունաստանի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի շտաբների պետերի խորհրդակցության ժամանակ:
Համապատասխան կարգադրությունները ուղարկվել են առափնյա պահպանության և ոստիկանության ծառայություններին: