Ձերբակալվել է մերձմոսկովյան «հեղինակություն» Հարությունյանի ենթադրյալ մարդասպանը

Կասկածյալը սպանությունից մի քանի օր անց ձերբակալվել է Լյուբերցիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Դատարանի որոշմամբ ձերբակալվել է մի տղամարդ, որին կասկածում են Կրասնոգորսկում ծանոթին սպանելու մեջ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողներին հայտնել է մերձմոսկովյան քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։
Մոսկվայում մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ռաշադ Գյանջինսկուն
Ավելի վաղ Վրադին հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Կրասնոգորսկի քաղաքային օկրուգի Գոլևո գյուղի մասնավոր տան ամառային խոհանոցում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով: Մի քանի օր անց Լյուբերցիում ձերբակալել են կասկածյալին, որը սպանվածի ծանոթն է։
Իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ սպանվածը քրեական հեղինակություն Հայկ Հարությունյանն է։ Տղամարդն ուրիշների անունով ձևակերպած մի քանի բիզնես է ունեցել։

«Դատարանի կողմից ձերբակալվել է 52-ամյա մի տղամարդ, որը կասկածվում է 1969 թվականին ծնված ծանոթի սպանության մեջ», - ասել է Վրադին:

Նա հայտնել է, որ քննիչներն առգրավել են հանցագործության գործիքը, հարցաքննել են վկային ու կասկածյալներին: Նշանակվել են դատաբժշկական, բալիստիկ և մոլեկուլային-գենետիկական փորձաքննություններ։