ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն արտահերթ նիստ են հրավիրել

Oրակարգում ստեղծված իրավիճակի քննարկումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա տեղեկացրել է, որ օրակարգում ստեղծված իրավիճակի քննարկումն է։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 14–ին, ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Քաղաքական կարևոր որոշում եմ կայացրել. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին
Միաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Սակայն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարաչպետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։