Արշակ Կարապետյանը կազատվի նախարարի պաշտոնից. հայտնի է` ով կփոխարինի նրան. ԶԼՄ

Արշակ Կարապետյանը, Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը:
Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:
Ըստ ՀԺ–ի` այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Կողքից ամեն ինչ շատ հեշտ էր թվում. Անդրեասյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Նշենք, որ մասնագիտությամբ պատմաբան 35-ամյա Սուրեն Պապիկյանը ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայել։ Նա 2010-2016 թթ. ուսմանը զուգահեռ պատմության ուսուցիչ է աշխատել Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել է «Քվանտ» վարժարանում։
2017-2018 թթ. Պապիկյանն աշխատել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում որպես փորձագետ, իսկ 2018-2019 թթ.-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է եղել։
2019-2021 թթ.-ին էլ զբաղեցրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Այս տարվա օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով, իսկ 2016 թ.–ին` ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նա 2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:
Սյունիքի մարզպետարանը հերքում է. փոխվարչապետն ու մարզպետը ցեխի մեջ չեն խրվել