ԱՄՆ-ն «Աերոֆլոտի» անձնակազմին առաջարկել է վիզաների համար թռչել Երևան

ԱՄՆ դեսպանատուն
Գործակալության աղբյուրը կարծում է, որ Վաշինգտոնը միտումնավոր է նման գործողություններ ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է Երևան թռչել ամերիկյան վիզաներ ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրին։
«Բացահայտ ծաղր է։ Ցույց են տալիս, թե իբր մեծ առաջընթաց է, որ համաձայնել են «Աերոֆլոտի» անձնակազմին ընդունել Երևանում գտնվող իրենց դեսպանատանը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնը միտումնավոր է նման գործողություններ ձեռնարկում ռուսական կողմի դժգոհությունն առաջացնելու համար։ Այս ամենը կապված է ՌԴ-ի և այլ երկրների քաղաքացիներին Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատանքի ընդունելու արգելքի հետ։
«Օրենքը կարելի է շրջանցել»․ ԱՄՆ ՌԾՈւ-ն Սև ծովում ամրապնդվելու տարբերակ է գտել
Ռուս զինվորականները Սև ծովում հետևում են ԱՄՆ-ի նավերին. Շոյգու
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որը սահմանափակում է ռուսաստանցիներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը այն երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում» Մոսկվայի նկատմամբ։ «Անբարյացակամ պետությունների» ցանկում, որոնց դիվանագիտական ներկայացուցչություններում արգելված է աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին, ներառված է նաև ԱՄՆ-ն։
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում