ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հայտնվել է սոցիալական ցանցերի օգտատերերի հարձակումների թիրախում։ Պատճառը նրա հանդերձանքն էր, որով հեռուստաաստղը հայտնվել է իր ընկերուհու՝ մոդել Փերիս Հիլթոնի հարսանիքին։ Այս մասին գրում է The Sun-ը:
Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարներում Քիմը պատկերված է սպիտակ աղյուսե պատի և դեկորատիվ դդումների ֆոնին։ Նա կրում է սև երկար զգեստ` խորը բացվածքով և սուր ծայրով կոշիկներ։ Քարդաշյանը մազերը երկար հյուսք է արել:
Համացանցի օգտատերերը միանշանակ չեն արձագանքել հեռուստաաստղի լուսանկարին։ Շատերը նրա արտաքին տեսքը հարսանեկան արարողության համար սխալ են համարել:
«Այս դիմահարդարումը չափազանց վառ է», «Ինձ թվում է, որ նման կտրվածք ունեցող զգեստը արժե մեկ այլ տեղ հագնել, «Նա հիանալի տեսք ունի, բայց այդ կերպարը հարմար չէ հարսանիքի համար»,- գրել են հետևորդները:
Բացի այդ, օգտատերերին դուր չի եկել, որ Փերիսի հարսանիքի լուսանկարների մեծ մասում Քիմն է։
«Քիմը նման չէ հարսնացուի ընկերուհուն։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ ինքն է թիվ մեկը», «Եվ որտեղ է հենց Փերիսը, չէ որ սա հենց իր հարսանիքն է», «Ինչի համար են այստեղ Քիմի լուսանկարները»,- ընդգծել են օգտատերերը:
Փերիս Հիլթոնը և նրա ընտրյալը՝ գործարար Քարթեր Ռեումը, նոյեմբերի 11-ին Լոս Անջելեսում հարսանեկան երդում են տվել միմյանց: Հանդիսությանը ներկա էին նրանց ընտանիքների անդամներն ու մտերիմ ընկերները։
Փերիս Հիլթոնը Հոլիվուդի ամենասկանդալային շիկահերն է։ Նա նույնիսկ 23 օր անցկացրել է անազատության մեջ՝ ժամկետանց վարորդական իրավունքով ու ոչ սթափ վիճակում երթևեկելու համար։