ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի որոշ համայնքներում այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել Սյունիքի Կապան համայնքում։ Այստեղ հաղթել է «Շանթ» դաշինքը, որի առաջին համարը Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է։
Փարսյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է քվեարկության արդյունքները.
Քվեարկության արդյունքները (նախնական)
1. «Շանթ» 12745
2. ՔՊ 5268
Նշենք, որ ԿԸՀ տվյալներով` ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եղել է Կապան համայնքում։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տվյալներով` Տավուշի Իջևան քաղաքում առաջատար է իրենց կուսակցությունը.
1. Քաղաքացիական պայմանագիր-80.78%
2. Հայ հեղափոխական դաշնակցություն-15.87%
3. Անվավեր- 3.35%
Ալեքսանյանի նախնական տվյալներով` Լոռիի Ստեփանավան քաղաքում ևս առաջատարը ՔՊ–ն է։
Ստեփանավան 25/8 վերջնական
1. ՔՊ-247
2. ԲՀԿ-84
3. ՀԱԿ-12
2. ԲՀԿ-84
3. ՀԱԿ-12
Ստեփանավան 25/7 վերջնական
1. ՔՊ-301
2. ԲՀԿ-62
3. ՀԱԿ-9
2. ԲՀԿ-62
3. ՀԱԿ-9
Ստեփանավան 25/12 վերջնական
1. ՔՊ-135
2. ՀԱԿ—17
3. ԲՀԿ-8
2. ՀԱԿ—17
3. ԲՀԿ-8
այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։