ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանի հարավում տեղի ունեցած 2 երկրաշարժի զոհ է դարձել երկու մարդ, տուժածների թիվը հասել է 27-ի։
Տեղեկությունը հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի քան 6.0 մագնիտուդով 2 երկրաշարժ էր տեղի ունեցել նոյեմբերի 14-ի ցերեկը։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։
Տարածաշրջանում նկատվում են էլեկտրականության անջատումներ և հեռահաղորդակցային համակարգերի աշխատանքի խափանումներ: Հաղորդվում էր, որ զոհվածներից մեկը մահացել է էլեկտրահաղորդման գծի սյան ընկնելու հետևանքով։
Ավելի վաղ հայտնել էին 1 զոհի և 8 տուժածի մասին։