ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանի հարավում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել․ ուժգնոթյունը կազմել է 6․3 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
«Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևմուտք՝ 352 հազար բնակչությամբ»,- նշում են կենտրոնից:
Ավելի վաղ հաղորդվել էր 6․1 մագնիտուդով երկրաշարժի մասին: Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: