Հայաստանի կանանց հավաքականը ԵԱ առաջնությունում ընդգրկվել է առաջատարների խմբում

Էլինա Դանիելյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի տղամարդկանց գրանցել է ոչ ոքի հաշիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սլովենիայի Հանրապետությունում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է գրանցել և ընդգրկվել է առաջատարների խմբում։ Հավաքականը 4 միավոր ունի։
Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Բելգիայի հավաքականի հետ ու առավելության հասել 3։1 հաշվով։
Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։ Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել։ Հայ աղջիկները առաջատարների խմբում են՝ զբաղեցնելով 1-7-րդ տեղերը։
Հայաստանի հավաքականը ջախջախեց Բելգիային շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկին
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է նորվեգացիների հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2։2։
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել։ Հովհաննես Գաբուզյանը պարտվել է։
Երկու տուրից հետո Հայաստանը 3 միավորով բաժանում է 7-15-րդ տեղերը՝ մեկ միավոր զիջելով առաջատարներին։
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Արոնյանը հաղթանակով է մեկնարկել
Նշենք, որ տղամարդկանց թիմի կազմում երկար տարիների անց առաջին անգամ թիմային մրցաշարերում չի խաղում Լևոն Արոնյանը: Թիմը գլխավորում է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Կազմում հանդես կգան նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Վերջին տուրը նոյեմբերի 21-ին է։