Անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը․Կլաար

Թոյվո Կլաարը. Արխիվային լուսանկար
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով։
Նա Twitter-ի իր էջում նման գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներին և առհասարակ լարված իրավիճակին։
«Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- նշել է Կլաարը:
Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։
Նշենք՝ նոյեմբերի 13-ից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում Ադրբեջանը նոր մաքսակետ է տեղադրում։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը լրագրողներին հայտնել է, որ այնտեղ դեռևս տնակ է տեղադրված, որը չի բացառվում, որ կարող է մաքսակետ դառնալ։
6 գյուղերի կենսական իրավունքները կոպիտ ոտնահարվում են. ՄԻՊ-ը՝ Ճակատենի մաքսատան մասին
Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ցերեկային ժամերին իրադրությւոնը շարունակում էր լարված մնալ։ Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։