Ճիշտը պատվաստումից չվախենալն է. բժիշկներն ուղիղ կապ են տեսել սպասումների և հետևանքների մեջ

Եթե մարդը նախապես տրամադրված է պատվաստումից հետո ուժեղ ջերմություն և տենդ ունենալու, ապա նրա մոտ այդպիսի կողմնակի ազդեցությունների հավանականությունն ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Պատվաստումներից, մասնավորապես՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո հետո կողմնակի ազդեցությունները մեծապես կախված են բացասական սպասումներից: Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychotherapy and Psychosomatics ամսագրում:
COVID-ի դեմ ներարկումային «Արեպլիվիր» դեղի արտադրությունը կսկսվի 2021թ․-ի դեկտեմբերին
Աշխատանքի հեղինակները համոզվել են, որ դեղամիջոցներից կողմնակի ազդեցություններ ունենալու վտանգը մեծանում է, եթե մարդը վախ է ապրում և նախապես բացասական հետևանքներ է կանխատեսում։
Բուն հետազոտությունը բաղկացած է եղել պատվաստումներից հետո ակնկալվող կողմնակի ազդեցությունների մասին հարցումներից և նրանց խոսքերն ու զգացմունքները իրական «կողմնակի ազդեցությունների» հետ համեմատելուց:

«Մենք գիտենք, որ կողմնակի ազդեցությունների թիվը տատանվում է ըստ տարիքի, սեռի և պատվաստանյութի տեսակի: Բայց հիմա մենք նաև տեսնում ենք, որ հենց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ վախերն են նպաստում կոնկրետ անհատի մոտ դրանց առաջացմանը»,-պատմել է Օրհուսի համալսարանի պրոֆեսոր Լենա Վասեն։

Նրա խոսքով՝ այն մասնակիցները, որոնք ուժեղ կողմնակի ազդեցություններ էին սպասում, ավելի հաճախ են ներարկումից հետո իրենց վատ զգացել։ Այդպիսի վարքագիծը կարող է բացատրվել նոցեբոյի ազդեցությամբ։
Ի տարբերություն հայտնի պլացեբոյի էֆեկտի, որը ցույց է տալիս, թե ինչպես է բուժումից դրական ակնկալիքը մարմնին ստիպում դրականորեն արձագանքել «դատարկ հաբին», ինչպիսին է, օրինակ, կալցիումի հաբը իրական դեղամիջոցի փոխարեն, նոցեբոյի էֆեկտը հակառակն է աշխատում:
Գինցբուրգը կոչ է արել պատվաստումը պարտադիր դարձնել
Օրինակ, եթե մարդը նախապես տրամադրված է պատվաստումից հետո ուժեղ ջերմություն և տենդ ունենալու, ապա նրա մոտ այդպիսի կողմնակի ազդեցությունների հավանականությունն ավելանում է։ «Եթե սպասում եք, որ ուր-որ է՝ կցավի, ցավի այդ սպասումն ինքնին ակտիվացնում է ուղեղի բազմաթիվ հատվածներ, որոնք ներգրավվում են, երբ դուք իսկապես ցավ եք զգում»,-պատմել է Վասեն։
Նոցեբոյի ազդեցությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը, ըստ գիտնականի, պատվաստանյութերի և դեղամիջոցների հատկությունների մասին մարդկանց խելամտորեն և բաց տեղեկացնելն է։ Եթե ներդաշնակորեն հավասարակշռենք դեղերի մասին տեղեկությունները, կնվազի հոգեսոմատիկ կողմնակի ազդեցությունների ռիսկը:

«Եթե դուք մարդկանց ասեք, որ պատվաստվածների 95%-ի մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չկա, դուք կտեսնեք, որ դրանցից ավելի քիչ մարդ կտուժի», — բացատրեց փորձագետը։

Պատվաստումը շարունակում է պաշտպանության ամենահուսալի միջոցը մնալ։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ հիվանդացողների շրջանում պատվաստվածների մասնաբաժինը 4 տոկոս է:
Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ
Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ն հայտարարել էր SARS-CoV-2-ից
մահացության և կանխարգելիչ իմունիզացիայից հրաժարվելու միջև կապի մասին։