ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ճապոնիայում թռչնագրիպինոր բռնկում է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Կագոսիմա պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկայում մի քանի սատկած թռչուն է հայտնաբերվել։ Գենետիկական անալիզները բարձր պաթոգեն H5 թռչնագրիպի առկայություն են ցույց տվել։
Կագոսիմա պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկայում մի քանի սատկած թռչուն է հայտնաբերվել։ Գենետիկական անալիզները բարձր պաթոգեն H5 թռչնագրիպի առկայություն են ցույց տվել։
Այդ կապակցությամբ թռչնաֆաբրիկայում կոչնչացնեն 143 հազար թռչուն և ֆերմայի շուրջ երեք կիլոմետրանոց գոտու շառավղով հավերի և ձվերի տեղափոխման կարանտին կսահմանեն: Նաև կարգելվի հավի և ձվի արտահանումը գոտուց դուրս 10 կիլոմետր շառավղով։
Այս սեզոնին սա թռչնագրիպի արդեն երկրորդ բռնկումն է Ճապոնիայում։ Առաջինը տեղի էր ունեցել այս շաբաթ, երկրի հյուսիսում՝ Ակիտա պրեֆետկուրայում։
Նախորդ՝ 2020թ․-ի աշնան – 2021թ․-ի գարնան սեզոնին թռչնագրիպի բռնկումը ամենազանգվածայինն էր դարձել երկրի պատմության ընթացքում։ Հիվանդությունը գրավել էր պրեֆեկտուրաների մոտ մեկ երրորդը, ավելի քան 50 տնտեսություններում մոտ 10 միլիոն հավ է ոչնչացվել։