ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը»,–նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արցախում` Շուշիի մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է փոխհրաձգություն։
Հայկական Telegram ալիքները գրում են, որ զոհվածի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները։