ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կորոնավիրուսի դեմ պատվաստման վախն անտրամաբանական է անվանել է և կոչ է արել «չլսել հիմարներին», հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ինչպե՞ս կարելի է վախենալ պատվաստվելուց, ախր դա անտրամաբանական է»- ասել է նա «Вечерняя Москва»-ի հետ զրույցում։
Բժիշկը պատվաստումը համեմատել է մեքենայում ամրագոտու օգտագործման հետ՝ պարզաբանելով, որ ոչ ոք ամրակապվելուց չի վախենում։
«Ես միայն մեկ խորհուրդ ունեմ նրանց, ովքեր վախենում են. միացնել ուղեղը, չլսել հիմարներին, պատվաստումների հակառակորդներին, սադրիչներին ու հիստերիկներին»,-հավելել է Մյասնիկովը:
Համավարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 251 մլն դեպք է գրանցվել: Հիվանդության զոհ Է դարձել մոտ 5,1 մլն մարդ։ Ամենածանր իրավիճակն ԱՄՆ-ում է, Հնդկաստանում և Բրազիլիայում է։ Ռուսաստանում SARS-CoV-2 համավարակի ընթացքում վարակվել է շուրջ ինը միլիոն մարդ, որոնցից մահացել է գրեթե 254,2 հազարը:
Պատվաստումը շարունակում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը մնալ։ Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների թվում պատվաստվածների բաժինը կազմում է 0,03 տոկոսից էլ պակաս, իսկ հիվանդանոցներում գտնվող բուժառուների ճնշող մեծամասնությունը պատվաստված չեն: Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ում հայտարարել էին SARS-CoV-2-ից մահացության և կանխարգելիչ իմունիզացիայից հրաժարման կապի մասին։