Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ

Սաղաթելյանն Արցախում հանդիպել է նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Արցախի Հանրապետություն կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Այդ մասին Իշխան Սաղաթելյանը հայտնել է Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին»,– գրում է նա։

Սաղաթելյանը հայտնում է նաև, որ քննարկել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։
Շուշիի մոտ ադրբեջանցիները սադրել են արցախցուն. Արցախի ԱԱԾ–ն մեկնաբանել է այսօրվա միջադեպը
Սաղաթելյանն Արցախում հանդիպել է նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, խոսել երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
Սաղաթելյանն ու Բալասանյանը անդրադարձել են պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: