ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արցախում` Շուշիի մերձակայքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչին հաջորդել է փոխհրաձգություն։ Մանրամասները պարզվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։
Հայկական Telegram ալիքները գրում են, որ զոհվածի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները։
Սակայն կադրերից դատելով` դա ոչ թե նռնակ է եղել, այլ անվտանգ պայթուցիկ սարք։