ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` պատճառը հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպն է։
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: