ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան այսօր դառնում է 40 տարեկան։ Այս մասին նա հայտնում է Facebook-ի ուղիղ եթերում։
«Ես երբեք չէի պատկերացնի, որ ծննդյանս տարեդարձին կլինեմ հացադուլի մեջ` պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը»,– ասում է նա։
Նշենք, որ այսօր Մհեր Արմենիայի հայտարարած հացադուլի երրորդ օրն է։ Տեսանյութում նա հայտարարում է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական կտա։
Մհեր Արմենիան հացադուլ է անում Երևանի կենտրոնում, Մատենադարանի մոտ։
Մինչ այդ նա քայլերթ էր կատարել` Շուռնուխից ոտքով հասնելով Երևան։
Հիշեցնենք, որ «Ազգի ձայն» կուսակցությունը հիմնվել էր 2021 թվականի ապրիլին` խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։
Այժմ գործում է որպես արտախորհրդարանական ուժ։