ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Արեպլիվիրի» արտադրությունը՝ ամպուլաների տեսքով, կսկսվի 2021թ․-ի դեկտեմբերին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են «Պրոմոմեդ» ընկերության մամուլի ծառայությունից։
Դեղահաբերի տեսքով «Արեպլիվիրը» (միջազգային պատենտավորված անվանում՝ «Ֆավիպրավիր») մշակվել է 2020թ․-ին, այն արտադրում են Սարանսկի «Биохимик» գործարանում։
Ինչպես 2021թ․-ի փետրվարին հայտնել էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը, սեպտեմբերից ի վեր արտադրության ծավալներն ավելացրել են տասն անգամ՝ մինչև ամսական մեկ միլիոն տուփ։ Ապագայում նախատեսում են թողարկումը հասցնել երկու միլիոնի։