Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Զարեհ Սինանյան. Արխիվային լուսանկար
Սինանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին պտք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։
«Սինանյանին 2021 թվականի նոյեմբերի 18-26-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն. նոյեմբերի 18-21-ը՝ Մոսկվա, նոյեմբերի 21-ին՝ Տվեր, նոյեմբերի 21-24-ը՝ Սանկտ Պետերբուրգ, նոյեմբերի 24-26-ը՝ Պերմ»,–նշված է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ կնշանակի
Սինանյանը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության արդյունքները և հետագա ուղիները քննարկելու նպատակով է ՌԴ գործուղվում:
Ի դեպ, Սինանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին նույնպես Սինանյանը ՌԴ էր այցելել։ Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում էր ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ, Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ։