Տաթևի ճանապարհը կաթվածահար չէ. ոստիկանությունը հերքում է

Ремонт дороги Капан-Татев
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։
Գուցե Ադրբեջանը զրկվում էր այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից. ՄԻՊ–ը հարց է բարձրացրել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված՝ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն անցանելի է, և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն։
Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցիների կողմից։ Երթևեկությունն իրականացվում է նշված այլընտրանքային ճանապարհով։ Բացի այդ, կառուցվում են ճանապարհներ դեպի ծայրամասային գյուղր, մասնավորապես՝ դեպի Որոտան (մանրամասն՝ Sputnik Արմենիայի տեսանյութում