Սուրեն Պապիկյանը Սյունիք է գնացել

Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիք
ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Գորիս–Կապանի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզ է այցելել։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել` ներկայացնելով ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքը։
Սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները կանգ են առել
«Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան գյուղերը կապող ճանապարհների կառուցման ընթացքին ու տեղի ենթակառուցվածքներին»,–գրել է Պապիկյանը։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են Սյունիք և ներկայացրել, թե ինչ տեսք ունի Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհը։ Տանձավեր-Բարձրավանն էքստրեմալ տուրիզմը սիրողների համար զբոսաշրջային երթուղի է, որը դեռ ոչ մի կերպ հարմարեցված չէ տրանսպորտային հաղորդակցության համար: